ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ խորհուրդը չընդունեց նա պատասխանեց․ «Ուղերձի տեքստում 2 հատված կա․ կան հարցեր, որոնք քաղաքական բնույթի են՝ վերաբերվում են անվտանգային հարցերին՝ սահմանազատմանը, սահմանագծմանը և այլն։ Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան և վաղը մեկնարկող քառօրյայի ընթացքում հարցերը կքննարկենք և թող գան օգտվեն կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորությունից ու այդ իրենց բոլոր մտահոգություններն ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին և կառավարությանը։ Մյուս հատվածով այս ուղերձում տեղ գտած հարցի մասով մենք նման օրակարգ չունենք»։