Տեսանյութ. Մինչև նոյեմբեր՝ իշխանափոխություն․ Սրբազան          ՀՀ-ում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավարը ինտիմ բնույթի տեսազանգ է ունեցել անծանոթ կնոջ հետ, որն էլ պահանջել է գումար, սպառնալով, որ չտալու դեպքում տեսազանգը կհանրայնացնի       Ծխախոտի տուփերը սկսել են հանդես գալ նոր տեսքով. այլևս չկա խեժի և նիկոտինի պարունակության քանակական ցուցանիշների մասին տեղեկություն    

11 հուն 2024 13:08

Չեմ ողջունում «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ դա վարչապետին անվստահություն հայտնել գործընթաց չէ. դա իրավական հետեւանք չի ունենա, վարչապետը լսելու է եւ ասի՝ չեմ ընդունում

Չեմ ողջունում «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ դա վարչապետին անվստահություն հայտնել գործընթաց չէ. դա իրավական հետեւանք չի ունենա, վարչապետը լսելու է եւ ասի՝ չեմ ընդունումՀասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը չի ողջունում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Նրա կարծիքով` դա անհետեւանք մոտեցում է, ոչ թե վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն։ «Ես կարծում եմ՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցը պետք է դառնա նախ հերթական նիստի օրակարգային հարց։
 
Ինչ վերաբերում է արտահերթ նիստին, «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը չեմ ողջունում, դրանով ոչ թե մտադիր են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել, այլ՝ ԱԺ հայտարարության նախագիծ քննարկեն, որով պետք է դիմեն վարչապետին, որպեսզի նա հրաժարական տա։
 
Դա հետեւանք չունեցող մոտեցում է»,-ասաց Ղազարյանը։ Նրա կարծիքով՝ եթե անգամ այդ նիստը կայանա, քվեարկեն, այդ ուղերձն ընդունեն, դա իրավական հետեւանք չի ունենա, վարչապետը լսելու է եւ ասի՝ չեմ ընդունում։ «Իսկ եթե առաջադրվում է վարչապետի թեկնածու, ենթադրենք՝ Բագրատ սրբազանը, քվեարկվում է եւ նա ընտրվում է վարչապետ, այդ դեպքում վարչապետ դառնում է Բագրատ սրբազանը»։
Նրա ներկայացմամբ՝ կառավարությանը անվստահություն պետք է հայտնել կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը չիրագործելու հիմքով, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ։ Սակայն այս դեպքում էլ ԱԺ-ում մեծամասնությունը ՔՊ-ն է, որոշման կայացման համար պետք է առնվազն 54 կողմ ձայն․ «Քանի որ մյուս երկու խմբակցության ձայները 35 է, գուցե այդ տեսանկյունից իրական չէ այդ գործընթացը։ Բայց եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա Սահմանադրությունն առհասարակ չպիտի նախատեսեր անվստահություն հայտնելու գործընթացը, որովհետեւ վարչապետ ընտրվում է ԱԺ մեծամասնության քվեարկությամբ։ Այդ դեպքում Սահմանադրությունն իմպիչմենտ ինչի՞ է նախատեսել»։
 
Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ՝ կառավարությունը պարտավոր է իրագործել իր ծրագիրը, դա այնքան կարեւոր փաստաթուղթ է, որ եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս, ապա կառավարությունը պետք է լուծարվի․ «Քանի որ խորհրդարանական երկիր են, ԱԺ-ն վերահսկում է կառավարությանը, պետք է ցանկացած պահի վերահսկի՝ ծրագիրը կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։ Հենց ՔՊ-ն է պարտավոր անվստահություն հայտնել։ Բայց մեր դեպքում կառավարությունն է ղեկավարում ԱԺ-ին, կառավարությունը շեղվել է իր գործունեության ծրագրից, պատգամավորներն իրենց խղճով որոշում կայացնելու փոխարեն, որոշում են կայացնում վաթսափով ստացած հաղորդագրություններով։ Ուրեմն սահմանադրական կարգ է տապալվել։ Մենք ոչ թե դրա հետ պետք է համակերպվենք, այլ հենց դա պետք է փոխենք։ Այսինքն, շարժման իմաստը այն պետք է լինի, որ այս իրողությունը փոխենք։ ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանը հայտարարում է՝ եթե ընդդիմությունը հրավիրի արտահերթ նիստ, չենք մասնակցի։ Դա ապօրինություն է, քանի որ ԱԺ կանոնակարգ սահամանադրական օրենքով՝ պատգամավորները պարտավոր են մասնակցել ԱԺ նիստերին»։
 
Ղազարյանի դիտարկմամբ՝ կառավարությունն իր ծրագիրը չի կատարել․ «ՔՊ-ն այդ գիտակցումը չունի, թայֆայական․․․ այդ դեպքում պատգամավորներ չեն, հանցախումբ են, որոնք ապօրինաբար զավթել են ժողովրդի իշխանությունը, դա ծառայեցնում են իրենց նպատակներին եւ թշնամու շահերին, ժողովուրդն էլ իրավասու է ցանկացած պահի, Հրանտ Մաթեւոսյանի ասած՝քսան հոգի առողջ տղամարդ ենք, կուզենք շալվարդ կհանենք, կուզենք․․․Ռեւազ ջան․․․»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր