Տեսանյութ.Ինչ հարցերով են հիմնականում դիմում հոգեբանական թեժ գծին          Տեսանյութ.Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում       Օդի ջերմաստիճանը կնվազի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 հուն 2024 12:29

Եթե կրիտիկական զանգված չհավաքվի, ուրեմն շարժումը կմարի

Եթե կրիտիկական զանգված չհավաքվի, ուրեմն շարժումը կմարի«Եթե կրիտիկական զանգված հավաքի արքեպիսկոպոսը, ուրեմն կփակվեն նաև մյուս փողոցները, և կպարալիզացվի ՀՀ-ի բնականոն կյանքը, իսկ եթե կրիտիկական զանգված չհավաքվի, ուրեմն մարդիկ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին և իրենց գործին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Մեր զրուցակիցը նաև չբացառեց, որ կրիտիկական զանգված հավաքելու դեպքում հնարավոր է լինեն նաև բախումներ։

Ինչ վերաբերում է Գալստանյանի հայտարարած վերջնագրերին ու ժամկետներ նշելուն, Ազատ Արշակյանն ասաց, որ արդեն անցել է ժամանակը, պայքարն այդքան երկարատև չպիտի լիներ, մարդիկ արդեն պետք է կողմնորոշված լինեին՝ արտահե՞րթ ընտրություններ են ուզում, թե՞ հերթական ընտրություններ։

«Պոռթկում չեղավ, և ես կարծում եմ՝ գոլորշին դուրս է եկել եռացող կաթսայից, ու կարծում եմ՝ կմարի, եթե արտակարգ որևէ բան չլինի, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը չհայտարարի, որ Բագրատ սրբազանը ճիշտ էր, ես՝ սխալ։ Եթե այդպիսի բան չասի, կարծում եմ, որ կմարի շարժումը։ Ընդհանրապես կարելի է մի ուրիշ բանաձև առաջարկել։ Դրսի այն ուժերը, որոնք կարող էին միջամտել Հայաստանում տեղի ունեցող ներքին պայքարին, գերծանրաբեռնված են այլ խնդիրներով, նրանք ընդհանրապես կողմ են կայունության։ Օրինակ՝ ՌԴ-ն փողոցով, զանգվածային միջոցառումներով իշխանափոխությանը խիստ դեմ է։ ԱՄՆ-ն և կոլեկտիվ Արևմուտքն ընդհանրապես կողմ են ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններին։ Ուրեմն ուզում են։ Դիսիդենտական կարծիք ունեմ. ես կարծում եմ՝ դրսի ուժերը չեն հրահրում Հայաստանում անկարգություններ, անհնազանդության ակցիաներ, այլ ներսի ուժերը դրսի ուժերին հրավիրում են, իսկ նրանց հիմա դա հարմար չէ։ Դա է պատճառը, որ նրանք չկան, չեն մասնակցում»,- ասաց Ազատ Արշակյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմությունը հատուկ է այս օրերին վերջնագրային հայտարարություններով հանդես գալիս, քանի որ Հայաստանում է գտնվում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, և նրա մոտ փորձում են ցույց տալ, որ երկրում անկայուն մթնոլորտ է տիրում, Ազատ Արշակյանն ասաց. «Օ՛Բրայենը, ընդհակառակը, եկել ասում էր, որ մենք ռազմավարական ծրագրեր ունենք Հայաստանի Հանրապետության հետ։ Օրինակ՝ երեկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ դադարեցվել է ռուս-իրանական ինչ-որ պայմանագրի քննարկումը Իրանի՝ այդ պայմանագրից դուրս գալու պատճառով, որովհետև Իրանում սպասվում են ընտրություններ։ Իսկ մեզ հետ քննարկում են երկու կողմերն էլ՝ Արևելքը և Արևմուտքը։ Ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը, ՀՀ քաղաքացիների այն հատվածը, որոնք հրավիրում են դրսի ուժերին մասնակցելու ՀՀ-ում իշխանության ձևավորմանը, չգիտեն, որ դրսի ուժերը հիմա զբաղված են իրենց գործերով, նրանք ուզում են, որ այստեղ լինի կայունություն»,- եզրափակեց Ազատ Արշակյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր