Կարկտահարության հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տանիքներ, ծառեր, սահմանվել է արտակшրգ ռեժի          Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է       Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ    

12 հուն 2024 14:25

Գիտե՞ք այս հայտարարությունը որ երկրի ԱԳՆ-ն է արել.Ֆրանսիայում ցուցարարների դեմ արցունքաբեր գազի կիրառմամբ անհանգստացած ենք

  Գիտե՞ք այս հայտարարությունը որ երկրի ԱԳՆ-ն է արել.Ֆրանսիայում ցուցարարների դեմ արցունքաբեր գազի կիրառմամբ անհանգստացած ենքՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Մենք անհանգստացած ենք Ֆրանսիայի որոշ քաղաքներում ցուցարարների դեմ ոստիկանության բռնությունների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Անընդունելի է ուժի չափից ավելի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր իրականացնում են հավաքների և ազատ արտահայտվելու իրենց իրավունքները»:
 
Գիտե՞ք այս հայտարարությունը որ երկրի ԱԳՆ-ն է արել։ Պատկերացրեք, որ սա Ադրբեջանի ԱԳՆ-ն է հայտարարել։ Սա իհարկե, անհեթեթություն է թվում, բայց իրականություն է։ Բռնապետ, ագրեսիայի ու պատերազմ սանձազերծած, էթնիկ զտում ու բռնի տեղահանություն իրագործած, էթնիկ հայի հանդեպ պետական մակարդակով ատելություն քարոզող այս երկիրը այնքան է հղփացել համատարած լռության ու հանդուրժողականության շնորհիվ, որ ռիսկ է անում նման հայտարարություն անել ու միջամտել ԵՄ անդամ պետության ներքին գործերին։ Սա Ադրբեջանի սանձարձակության սկիզբն է դեռ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր