Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել          Ակնհայտ տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչներին       Սի Ծինփինը Ռուսաստանի հուսալի ընկերն է, ռուս-չինական հարաբերությունները կարևոր գործոն են համաշխարհային կայունության համար    

13 հուն 2024 12:37

Տեսանյութ.Այլեւս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղ նախագահը Լուկաշենկոն է. ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը,դրանից հետո գնամ ՀԱՊԿ ֆորմատում նստե՞մ

Այլեւս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղ նախագահը Լուկաշենկոն է. ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը,դրանից հետո գնամ ՀԱՊԿ ֆորմատում նստե՞մ«Արձանագրում եմ, որ ես այլեւս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Եվ հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի ընդհանրապես»,- ԱԺ նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ամփոփիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի վերջին հայտարարություններին։ 
 
Նա հիշեցրեց․ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ, Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ»։
 
Նա հավելեց․ «ՀԱՊԿ հետ կապված կարո՞ղ է արդյոք որեւէ բան փոխվել, տեսականորեն չի կարող բացառվել, եթե, օրինակ, Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որն ընդունելի կլինի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր