Վաշինգտոնը փակում է ռուսական վիզաների կենտրոնը․ Մոսկվան խոստանում է համարժեք պատասխան տալ          Տեսանյութ.Խոշոր հրդեհ Աստանայում. 26-հարկանի շենք է այրվում       Վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

14 հուն 2024 15:00

Տեսանյութ.Կարող է՝ զինվորական է խմել, կրակել է, բայց ոչ մեր կողմից. հակառակ կողմին էլ բավարարել է հերքման փաստը

Կարող է՝ զինվորական է խմել, կրակել է, բայց ոչ մեր կողմից. հակառակ կողմին էլ բավարարել է հերքման փաստը«ՀՀ ՊՆ-ն հերքեց, վերջ, Ադրբեջանը ագրեսիայի հիմք, կարծում եմ, չի կարող ստեղծել»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցներում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, քպական Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությանը, Նշենք, որ վերջին երկու օրերին արհեստածին այդ երկրի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում՝ Հայաստանին մեղադրելով իրենց դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ։

Քոչարյանը վստահ է, որ Ադրբեջանն ագրեսիայի հիմք չի կարող ստեղծել։ «Դա հի՞մք է , որ ինչ կրակոցներ են եղել, եթե եղել են, ապա նախ պետք է ասեն, պարզեն, թե որտեղ է եղել։ Օրինակ՝ կարող է՝ զինվորական է խմել, կրակել, բայց ոչ մեր կողմից։ Պետք է հիմք ընդունենք պաշտպանական գերատեսչության հերքումը, շարունակություն չի՞ ունեցել չէ, նշանակում է, որ հակառակ կողմին բավարարել է հերքման փաստը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ՀՀ պաշտպանության նախարարությույնը հերքել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր