Տեսանյութ.Ինչ հարցերով են հիմնականում դիմում հոգեբանական թեժ գծին          Տեսանյութ.Թուրքիայի մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում       Օդի ջերմաստիճանը կնվազի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

21 հուն 2024 16:19

ԱՄՆ-ն համաձայնել է ամերիկյան զենքով հարվածել ուկրաինական կողմի վրա հարձակվող ռուսական ուժերին

ԱՄՆ իշխանությունները ընդունելի են համարել Կիևին մատակարարվող ամերիկյան զենքի օգտագործումը՝ ուկրաինական կողմի վրա հարձակվող ռուսական ուժերին հարվածելու համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։

«Ամերիկացի պաշտոնյաների համաձայն՝ ԱՄՆ-ն Ուկրաինային ասել է, որ կարող է օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքերը՝ հարվածելու ցանկացած ռուսական ուժերի, որոնք հարձակվում են սահմանից այն կողմ, ոչ միայն Խարկովի մերձակայքում»,- նշում է հրատարակությունը։ Ինչպես հետևում է, ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ ԱՄՆ մոտեցումը չի փոխվել։ Միաժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, նախկինում ամերիկյան իշխանությունները պնդում էին, որ թույլտվությունը վերաբերում է միայն Ռուսաստանի տարածքին՝ Խարկովի մարզի մոտ։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն այս շաբաթվա սկզբին ասել է, որ Վաշինգտոնն ընդունելի է համարում ամերիկյան զենքի հարվածները ռուսական զորքերի վրա, որոնք տեղակայված են Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինայի Սումիի շրջանի սահմանին: Նրա ներկայացրած վարկածի համաձայն՝ ամերիկյան կողմից թույլտվությունը «տարածվում է բոլոր այն վայրերի վրա, որտեղ ռուսական զորքերը սահմանը հատում են ռուսական կողմից ուկրաինական կողմ՝ փորձելով ավելի շատ ուկրաինական տարածք գրավել»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 31-ին հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է ԱՄՆ-ի ռազմական հարվածները Ռուսաստանի տարածքում։ Ինչպես հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, խոսքը միայն Խարկովի մերձակայքում գտնվող ռուսական շրջանների վրա հարձակումների մասին է։ Միաժամանակ նա չի բացառել, որ ռուսական տարածքի վրա ամերիկյան զենքի հարձակումների շրջանակը կավելանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր