Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

29 հուն 2024 15:20

Ակտիվ սեքսը կարող է պաշտպանել կանանց սիրտ-անոթային հիվանդություններից, ինսուլտից եւ ճարպակալումից

Ակտիվ սեքսը կարող է պաշտպանել կանանց սիրտ-անոթային հիվանդություններից, ինսուլտից եւ ճարպակալումիցՍեքսը կարող է պաշտպանել կանանց սթրեսի բացասական ազդեցությունից։ Այս մասին տեղեկացրել է New York Post-ը (NY Post)՝ հղում կատարելով Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականներին։

Հետազոտությանը մասնակցել է 20-50 տարեկան 183 կին։ Նրանք բոլորը եղել են աուտիստական սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների մայրեր։

Նրանց մոտ, ովքեր տեղեկացրել են առնվազն մեկ սեռական ակտիվության ակտի մասին դիտարկման մեկ շաբաթվա ընթացքում, ավելի ցածր է եղել մետաբոլիկ խանգարման վտանգը։ Այն գնահատել են ինսուլինի եւ լեպտին եւ գրելին հորմոնների մակարդակներով։

Արդյունքները կարող են նշանակել, որ մշտական սեռական ակտիվությունը կարող է պաշտպանել կանանց քրոնիկական սթրեսի հետեւանքներից՝ սիրտ-անոթային հիվանդություններից, դիաբետից, դեպրեսիայից, ինսուլտից եւ ճարպակալումից։ Դա կարող է կապված լինել սեքսի դրական ազդեցության հետ քնի կամ սթրեսի մակարդակի վրա։ Նաեւ ցույց է տրվել, որ ցանկացած ֆիզիկական ակտիվություն իջեցնում է մետաբոլիկ խանգարումների հավանականությունը։ Եզրահանգումների հաստատման համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ, ընդգծել են հեղինակները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր