Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար          Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնազերծվում են․«Հրապարակ»       Հրահանգված է` անել ամեն բան իրավիճակը վերահսկելու համար. Փաշինյանը N1 հրահանգ է տվել. «Ժողովուրդ»    

01 հուլ 2024 11:43

Աշխարհը մեծ պատերազմի է նախապատրաստվում

Աշխարհը մեծ պատերազմի է նախապատրաստվումՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև բախումը, ԵՄ  դիվանագիտության ծառայության ղեկավարի պաշտոնում Ժոզեպ Բորելի փոխարեն Կայա Կալլասի ընտրությունը, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի երկրների կողմից սպառազինությունների լայնածավալ գնումները վկայում են մեծ պատերազմի նախապատրաստվելու մասին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Վուչիչի համոզմամբ՝ «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտությունից խուսափելը գրեթե անհնար է, և իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի արևմտյան և արևելյան երկրների ներգրավմանը ռազմական հակամարտությանը։

«Այստեղ մեծ փիլիսոփայություն չկա, դրանք պարզ, հստակ, միանշանակ բաներ են։ Եվ երբ խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Եվրոպայում, մենք ստանում ենք Եվրահանձնաժողով, որը նախորդ ակնհայտորեն հակառուսական դիրքորոշումից էլ ավելի արմատապես հակառուսական դիրքորոշում կունենա», - ասել է Սերբիայի նախագահը` նկատի ունենալով առանցքային պաշտոնում Կալլասի ընտրվելը։

Նա իր կարծիքը բացատրել է այն փաստարկով, որ Կալլասի մուտքը ՌԴ արգելված է՝ պայմանավորված նրա հակառուսական դիրքորոշմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր