Ուիքերը զգուշացում հղեց Ադրբեջանին, հորդորելով զգույշ լինել, որ «ռուսական մեծ արջը» մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը          Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. ՀՀ սահմանադրությունը իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից       Կասկածելի է, որ Եվրամիությունը ցանկանա մերձենալ Հայաստանի հետ, որին ոչ ոք չի հրավիրել ԵՄ. հետաքրքիր չէ իրենց համար    

01 հուլ 2024 21:35

Սատանան պիտի գնա, պիտի մաքրվի, ձև չունի չգնալու. Բագրատ Սրբազան

Սատանան պիտի գնա, պիտի մաքրվի, ձև չունի չգնալու. Բագրատ Սրբազան«Մարդիկ հասկանում են ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել»։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։

«Սյունիքում համոզվեցինք, որ այն պատկերներն ու տրամադրությունները, որոնք փորձում էին փոխանցել մեզ, այդպես չէ։ Միևնույն ժամանակ մեր այցը միտված էր քանդելու ստերի կապանքները և ցույց տալու, թե մարդիկ իրականում ինչ են մտածում ու ինչպես են ապրում։

Սյունիքում մարդիկ, հակառակ բոլոր բռնաճնշումների, ոչ միայն փողոցներում էին հավաքված, այլև թե՛ տներից, թե՛ աշխատելիս շատ ջերմորեն արձագանքում էին։ Մարդիկ հասկանում են թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել: Ներքին Հանդում, մեզ ասում են՝ ցանկապատը գտա՞ք։ Սա արդյո՞ւնք է, թե՞ ոչ։ Երկրի տրամադրությունն է փոխվել, և ավելի է փոխվելու։ Մենք հասնելու ենք նրան, որ ամեն անկյունում էս մարդուն հասկացնեն, որ ինքը չարիք է, տուն քանդող է, գերեզման քանդող է, էս մարդը ուր գնացել է՝ մահ, ավերակ է, հետքերը նայեք»։

Բագրատ Սրբազանը նաև ընդգծեց, որ շարժման թիրախը մեկն է․«Սատանան պիտի գնա, պիտի մաքրվի, ձև չունի չգնալու»։» ,–ասել է Բագրատ Սրբազանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր