Իսկ զուգահեռ իրականության մեջ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին. Գեղամ Ստեփանյան

Զեկույցը հստակ արձանագրում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, ամբողջովին համապատասխանում է էթնիկ զտման միջազգայնորեն ընդունված սահմանմանը։ Իսկ զուգահեռ իրականության մեջ անընդհատ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին, որոշ չճշտված տեղեկությունների համաձայն էլ՝ գործընթացն արդեն սկսվել է։
Եթե դա տեղի ունենա, ուրեմն թքած ունեք 150 հազար մարդկանց իրավունքների վրա, և պետք չէ այն փաթեթավորել արդեն չարչրկված իրատեսության քարոզներով։