Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

04 հուլ 2024 12:27

«Ախպերս ինչ եք անում» արտահայտության համար ոստիկանները Օգանովսկու որդուն պառկեցրել են գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից

«Ախպերս ինչ եք անում» արտահայտության համար ոստիկանները Օգանովսկու որդուն պառկեցրել են գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի (լուսանկարում) որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։
 
Ավտոմեքենան կանգնեցնելու պատճառը «ուժեղացված ծառայությունն էր», գետնին պառկեցնելունը՝ «ախպերս, ի՞նչ եք ուզում» արտահայտությունը, մեքենան չվերադարձնելունը՝ «քննարկման փուլում է» հիմարությունը։ Խուզարկության արդյունքում քրեաիրավական գնահատման ենթակա ոչինչ չի հայտնաբերվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր