Օկուպացված Արցախում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ. Ալիևը մտադիր է մինչև տարևերջ բնակեցնել 20 հազար մարդ          Ողբերգական դեպք Սյունիքում. ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, 4-ամյա աղջնակը մահացել է       Հուլիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հուլ 2024 15:11

Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում

Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում34-ամյա Նվարդ Բարսեղյանը 2018 թվականի բնակվում էր Աշոցք համայնքի Մեծ Սեպասար գյուղում՝ իր 5 անչափահաս երեխաների հետ, սոցիալապես անապահով ընտանիք էին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեցին Աշոցքի համայնքապետարանից` խոսելով երեխաների հետ անհետ կորած կնոջ մասին։

Կինն անասնապահական ֆերմայում էր աշխատում, բնակվում էր ֆերմայի տրամադրած տանը։ 5 երեխաներից ավագը առաջին, իսկ մյուս 4-ը՝ 2-րդ քաղաքացիական ամուսնության ժամանակ են ծնվել։ Երեխաներից մեծը 11 տարեկան է, երկվորյակները 2015 թվականին են ծնվել, մյուսները՝ 6 և 3 տարեկան են։

«Համայնքում չգիտեն, թե որտեղ է գնացել Նվարդը։ Սոցիալական աշխատողը փորձել է կապվել հետը, սակայն հեռախոսն անհասանելի է եղել։ Տուն այց են կատարել, սակայն այնտեղ չի եղել, արձանագրություն է կազմվել։ Երբ այց ենք կատարել, տանը միայն ինքն էր լինում՝ երեխաների հետ»,-հայտնեցին համայնքապետարանից՝ հավելելով, որ շուրջ 20 օր է՝ նրանից լուր չունեն։

Նշում են՝ երեխաներին շատ լավ է խնամել։
Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր