Շտապօգնության բժիշկներին սպառնացող 49-ամյա տղամարդը ձերբակալվել է          Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել       «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել    

07 հուլ 2024 22:13

Իսրայելը չպետք է շարունակի այս սպանությունն ու դաժանությունը Գազայում, կարևոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումն Իսրայելի վրա

Իսրայելը չպետք է շարունակի այս սպանությունն ու դաժանությունը Գազայում, կարևոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումն Իսրայելի վրաԱրևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա Գազայի հատվածում կարգավորման հարցում և հրաժարվեն նրան աջակցելուց։ Այս մասին Բեռլինից վերադառնալիս լրագրողներին է հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա հայտարարությունը մեջբերում է Anadolu գործակալությունը։

«Իսրայելն այլևս չպետք է շարունակի այս սպանությունն ու դաժանությունը Գազայում։ Խիստ կարևոր է, որ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան երկրները, մեծացնեն ճնշումն Իսրայելի վրա։ Իսրայելն է, որ ոտնահարում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը, իսկ այժմ նա սպառնում է Լիբանանին հակամարտությունը տարածելով ողջ տարածաշրջանում։ Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, այս փուլում պետք է հրաժարվեն Իսրայելին աջակցելուց»,- ասել է Էրդողանը։

Ըստ նրա, Թուրքիան ի սկզբանե հանդես է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը հիմնված է 1967 թվականի սահմաններով երկու պետությունների մասին որոշման վրա: «Սա է ապահովելու մշտական խաղաղությունը»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր