Երևան-Սևան ճանապարհին «Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով կա 5 տուժած, որոնցից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել վիրավորների բարեկամները, որոնք հայտնել են, որ նրանք վերադառնալիս են եղել Բաթումիից։