Արարատի մարզում բախվել են «Nissan»-ը և «Ford Focus»-ը․ կա 8 տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 13-ի համար       Մարտի 13-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

08 հուլ 2024 14:21

Մեղք է գիտնական կոչվելը և գիտությամբ ամուլ լինելը…Ո՞ւր են Հայաստանի գիտական հաստատություններն ու գիտնականները

Մեղք է գիտնական կոչվելը և գիտությամբ ամուլ լինելը…»Ո՞ւր են Հայաստանի գիտական հաստատություններն ու գիտնականներըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը հրապարակել է ադրբեջանցի մի պատմաբանի լուսանկար ու գրել. 

«Տարիներ շարունակ անհայտ ծագման նման հակագիտական «գիտնականներն» իրենց կեղծարարություններով ու հանցագործություններով պատմություն են ստեղծում՝ մեզ և այլազգիներին մատուցելով եղծված ու ջնջված Հայոց պատմություն:

Եվ այս ամենն իրագործում են պետական հսկողությամբ և հովանավորությամբ:
Ո՞ւր են Հայաստանի գիտական հաստատություններն ու գիտնականները:
Ինչո՞ւ չենք տեսնում, լսում և կարդում այս ամեն կեղծիքների ու հանցագործությունների հիմնահատակ քանդումն ու իսպառ վերացումը…

Տարիներ շարունակ ի՞նչ է արվել մեր երկրում և այլուր սփռելու, հեղեղելու Հայոց պատմության ճշմարտությունը, Հայոց իրավունքի հիմունքները:

Այս գրառումը ցավ է և պահանջ՝ ուղղված գիտական հաստատություններին, գիտնականներին և խնդրո գիտական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:

Փոխանակ մարդահաճությամբ զբաղվելու, փոխանակ մանր ու ճղճիմ հարցերով տարվելու, փոխանակ սին քննարկումներում ինքնամսխվելու և անտեղի ինքնագովազդվելու՝ գնացեք, նստեցեք և մաքառեցեք, գիտական ճակատամարտ մղեցեք և Հայոց պատմությունն ու իրավունքը պաշտպանեցեք ու պահպանեցեք:

Այս համատարած ճահիճը վերջապես պետք է չորացվի:
Մեղկ է գիտնական կոչվելը և գիտությամբ ամուլ լինելը…»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր