Տեսանյութ.Ինչպես նշվեց Վարդավառը Լեռնանիստ համայնքում
Այս տարի հուլիսի 7-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:
Վարդավառի միջոցառումների մեկնարկը ամբողջ հանրապետությունով մեկ տրվել է վաղ առավոտյան։
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում ևս մեկնարկել է տոնական միջոցառումների շարքը։ Լեռնանիստ համայնքի նախկին ղեկավար Արտյոմ Հայրապետյանի բարձր հովանու և գյուղի բարեկամ Յուրի Աֆրիկյանի նախաձեռնությամբ համայնքում հերթական անգամ մեծ շուքով կազմակերպվեց և նշվեց Վարդավառը։
Լեռնանիստցիները համախմբվել էին Արտյոմ Հայրապետյանի և Յուրի Աֆրիկյանի նախաձեռնությամբ կազմակերպված մատաղի արարողությանը մասնակցելու և համայնքի զորակոչիկների բարի ծառայություն մաղթելու համար։
Եկեղեցու հարակից բակում հավաքված լեռնանիստցիները մեծ ոգևորությամբ էին ողջունում միջոցառման հյուրերին և մասնակիցներին։ Սկզբում տեղի ունեցավ Վարդավառի տոնական և ծիսական արարողակարգը: Փորձեցին բացահայտել Վարդավառի իրական պատմությունը, դերն ու տոնածիսական նշանակությունը:
Իրենց հիացմունքի խոսքի հետ մեկտեղ լեռնանիստցիները հարգանքով և գնահատանքով էին խոսում նախկին համայնքապետ Արտյոմ Հայրապետյանի մասին, և նշում, որ մշտապես իր խոսքին անդավաճան տեսակ է, անկախ իր զբաղեցրած պաշտոններից և դիրքից, երբեք չի մոռանում իր հարազատ գյուղն ու համագյուղացիների խնդիրները։ Դեռ ավելին, ներկայումս էլ փորձում է մշտապես համայնքի առաջ ծառացած հարցերը բարձրաձայնել և լուծման եզրեր գտնել։
Միջոցառման մշակութային մասով իրենց ելույթներն ունեցան երգիչ երգչուհիներ, պարային խմբակներ, տաղանդաշատ ասմունքողներ։
Համայնքում տոն էր և ցնծություն։ Զվարճանում էին թե մեծերը թե փոքրերը։