10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

09 հուլ 2024 09:56

Հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը.«Ժողովուրդ»

Հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները չեն դադարում զարմացնել իրենց «մտքի թռիչքով»:

Ամեն ինչ մեր երկրում իր բնական հունով ընթանում է, ամեն բան կարգին է՝ հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը եւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը:

Աղմկահարույց՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Լենա Նազարյանը։

Այսպիսով՝ գործող օրենքով` միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով են թույլատրում հղիության արհեստական ընդհատում, սակայն ՔՊ-ականներն առաջարկում են ավելի հասանելի դարձնել այս գործընթացը, եւ մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային արհեստական ընդհատումը՝ գինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով՝ նախատեսվում է մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում, Հայաստանում որոշել են շեմը իջեցնել:

ՔՊ-ականներն առաջարկում են նաեւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը, արտահանումը եւ ներմուծումը.
ՔՊ-ականների հեղինակած նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մայր ծառայություններից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել 53-ից 55, իսկ սուրոգատ մոր տարիքը 35-ից բարձրացնել 38։

Նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ։

Արձանագրենք, որ ՔՊ-ական պատգամավորների գրեթե բոլոր հեղինակած նախագծերը միտված են ոչ թե երկրում որեւէ խնդիր լուծելուն կամ որեւէ հարց կարգավորելուն, կամ հենց իրենց հռչակած՝ 5 մլն բնակիչ ունեցող Հայաստանի կառուցմանը, այլ ընդհակառակը՝ բացառապես նպատակ ունեն խեղաթյուրելու մեր ազգային արժեքները եւ հասարակությանը հերթական անգամ նոր շոկի ենթարկելու»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր