Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մոսկվան գոհ է ՌԴ-ում ՀՀ դեսպանի աշխատանքից. ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից    

09 հուլ 2024 15:10

Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է.«Ղարաբաղն Ադրբեջան է, Հայաստանն օկուպացրել է, այն պետք է վերադառնա Ադրբեջանին». իրանագետ

Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է.«Ղարաբաղն Ադրբեջան է, Հայաստանն օկուպացրել է, այն պետք է վերադառնա Ադրբեջանին». իրանագետՓեզեշքյանը ոչ թե Ադրբեջանի քաղաքացի է, այլ թյուրքախոս է: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է իրանագետ Ժաննա Վարդանյանը և ներկայացրել Իրանի նորընտիր նախագահի մասին մի քանի փաստական տվյալներ։

«Փեզեշքյանը սերում է Իրանի հյուսիս-արևմուտքից: Նրա հայրը ծագումով թյուրքախոս է, իսկ մայրը՝ քրդախոս: Ինքը՝ Փեզեշքյանը, տիրապետում է երկու լեզուներին էլ: 2008-ից Փեզեշքյանը Իրանի խորհրդարանի պատգամավոր է, ներկայացնում է Թավրիզը և հարակից շրջանները: Փեզեշքյանը եղել է նաև առողջապահության նախարար, բայց հիմնական գործառույթը, որով աչքի է ընկել, խորհրդարանի պատգամավոր լինելն է:

Նրա ծագման վերաբերյալ խոսելիս՝ ճիշտ է կիրառել թյուրքախոս կամ ատրպատականցի բնորոշումը, որովհետև երբ մենք նշում ենք, որ նա ադրբեջանցի է կամ ադրբեջանական ծագում ունի, միանգամից նույնականացնում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների հետ, ինչը իրականում այդպես չէ:

Իրանի հյուսիս-արևմուտքի թյուրքախոսների առնվազն մի մասը նույնական չէ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների հետ: Հետևաբար՝ ավելի հարմար բնորոշումը, որ կարող ենք կիրառել Փեզեշքյանի ու առհասարակ Իրանի թյուրքախոսների նկատմամբ, դա թյուրքախոս կամ ատրպատականցի տերմինն է:

Սա նաև Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել չի լինի, որովհետև այդ Ադրբեջանն է, որ ցանկանում է Իրանի թյուրքախոսներին նույնականացնել իր քաղաքացիների հետ ու դրանով նաև հավակնություններ ներկայացնել Իրանի հարավային շրջանների նկատմամբ: Հետևաբար՝ նաև քարոզչական առումով՝ ցանկալի չէ Փեզեշքյանին անվանել ադրբեջանցի»,- նկատել է իրանագետը:

Վարդանյանը նշել է, որ Փեզեշքյանն իր գործունեության ընթացքում միշտ աչքի է ընկել, քանի որ նրա հայտարարությունները այդքան էլ միանշանակ չեն ընդունվել Իրանում։

«Փեզեշքյանն իր գործունեության ընթացքում աչքի է ընկել շատ խնդրահարույց հայտարարություններով, որը Իրանում միանշանակ չի ընկալվել: Օրինակ, 2016թ. Իրանի խորհրդարանում թյուրքախոսների ֆրակցիա ստեղծեց, դա Իրանում միանշանակ չընկալվեց, որովհետև այնտեղ համարում էին, որ լեզվական հիմքի վրա ինչ-որ ֆրակցիաներ ստեղծելը ճիշտ չէ ու ազգը պառակտման է տանում: Այդ բնույթի գործողություններով, հայտարարություններով է աչքի ընկել:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ևս թյուրքականության գործոնը օգտագործել է, ընդ որում՝ ոչ միայն այդ գործոնը, այլև մյուս այլ լեզվակիրների, օրինակ՝ քրդերի գործոնը ևս շահարկելը՝ խոսելով այն մասին, թե իբրև Իրանում պանքուրդիզմ կա, որովհետև այդ հանրույթների ներկայացուցիչները Իրանում բարձր պաշտոնների չեն հասնում»,- ասել է Ժաննա Վարդանյանը:

Նա նաև նշել է, որ հարևան Իրանի նորընտիր նախագահը հակահայկական հայտարարություններ էլ է արել՝ ասելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է».

«Փեզեշքյանը պատգամավոր եղած ժամանակ աչքի է ընկել պրոադրբեջանական հայտարարություններով, մասնավորապես՝ արցախյան հակամարտության համատեքստում՝ հայտարարելով, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, Հայաստանն օկուպացրել է, այն պետք է վերադառնա Ադրբեջանին» և այլն: Նաև հայ-իրանական հարաբերությունները թիրախավորող հայտարարություններ է արել:

Սա մենք պետք է հիշենք և դիտարկենք այն համատեքստում, որ, առհասարակ, Իրանի թյուրքախոս շրջանակները ամբողջությամբ նման դիրքորոշմամբ են հանդես եկել և կոնկրետ Փեզեշքյանի կողմից էլի սպասելի էր հենց այդ համատեքստում: Պաշտոնապես ևս իրանական կողմից հնչել են հայտարարություններ, իհարկե ոչ այդքան կտրուկ ու բացահայտ, ինչքան թյուրքախոսների հայտարարություններն են եղել: Այդ հայտարարություններն ավելի շատ բխել են Ադրբեջանի շահերից»,- ասել է Ժաննա Վարդանյանը:

Իրանագետը դժվարանում է կանխատեսել, թե ինչպիսին կլինի Փեզեշքյանը՝ որպես Իրանի նախագահ, որովհետև դեռ պետք է ձևավորվի կառավարություն, պետք է հասկանալ՝ ովքեր են այդ կառավարության կազմում և ինչպիսի քաղաքականություն կհայտարարի Փեզեշքյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր