Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել          Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների       Արտակարգ դեպք Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները    

09 հուլ 2024 20:45

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևըՔիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները,

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը`

Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում

Խստորեն դատապարտում Է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը,

Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը,

Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,- ասվում է բանաձևում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր