Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

10 հուլ 2024 12:58

ՀՀ–ում աղիքային հիվանդությունների դեպքերի ավելացման միտում կա. նախարարություն

ՀՀ–ում աղիքային հիվանդությունների դեպքերի ավելացման միտում կա. նախարարությունՀայաստանի Հանրապետությունում աղիքային հիվանդությունների դեպքերի աճման միտում է նկատվում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
 
«Վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերական կայուն է, միևնույն ժամանակ դիտվում է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդություններով հիվանդացության աճի միտում։ 2024–ի մայիսին աղիքային վարակիչ հիվանդություններով հիվանդացությունն ապրիլի համեմատ աճել է մոտ 1.5 անգամ։ Ըստ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի` աղիքային վարակներով օրական միջինը 7-8 պացիենտ է դիմել»,– ասված է նախարարության պատասխանում։
 
Միաժամանակ մայիս–հունիսին աղիքային վարակիչ հիվանդություններով դիմած պացիենտների թիվը գրեթե հավասար է եղել։
Արձանագրված հիվանդությունների հիմնական ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, գլխացավ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, սրտխառնոց և փսխում, որովայնի ցավեր, լուծ, որոշ դեպքերում արյունային լուծ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր