Կեղծ լուրեր են շրջանառվում 2007 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ դիվանագիտական խոսակցությունների վերաբերյալ          Տեսանյութ.Ոստիկանական ուժեր են կենտրոնացած Աշտարակի խճուղում, Քասախ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 10-ի համար    

10 հուլ 2024 12:32

ՌԴ-ն չի հասնի իր ուզածին, կհաղթի Ուկրաինան.Պուտինը վստահ էր, որ ՆԱՏՕ-ն կկոտրվի, չի դիմանա, իսկ այսօր ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ իր պատմության մեջ

ՌԴ-ն չի հասնի իր ուզածին, կհաղթի Ուկրաինան.Պուտինը վստահ էր, որ ՆԱՏՕ-ն կկոտրվի, չի դիմանա, իսկ այսօր ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ իր պատմության մեջՄիացյալ Նահանգները և դաշնակիցները առաջիկա ամիսներին Ուկրաինային կփոխանցեն ՀՕՊ ևս հինգ ռազմավարական համակարգեր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի բացման արարողությանը, որը տեղի է ունենում Վաշինգտոնում։

«Այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համար սարքավորումների պատմական փոխանցման մասին։ ԱՄՆ-ը, Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Իտալիան Ուկրաինային սարքավորումներ կտրամադրեն ՀՕՊ լրացուցիչ հինգ ռազմավարական համակարգերի համար»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դաշնակիցները մտադիր են նաև Կիևին մատակարարել տասնյակ մարտավարական ՀՕՊ միջոցներ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում։

«Վլադիմիր Պուտինն ուզում է ոչ պակաս, քան Ուկրաինայի լիակատար նվաճում, ուզում է վերջ դնել ուկրաինական ժողովրդավարությանը և ջնջել Ուկրաինան քարտեզից։ Բայց Ուկրաինան մնում է անկախ։ Եվ Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին։ Պուտինին և աշխարհին ուղղված մեր ուղերձը պարզ է՝ մեր աջակցությունն Ուկրաինային ուժեղ է և անսասան։ Ես լիակատար վստահությամբ ասում եմ՝ Ռուսաստանը անհաջողության կմատնվի այս պատերազմում։

Անցել է երկու տարի, Պուտինն ինքն է որոշել սկսել այս պատերազմը, ավելի քան 200 հազար ռուս զինվոր սպանվել և վիրավորվել է, միլիոնավոր մարդիկ լքել են Ռուսաստանը, քանի որ այլևս չեն ուզում ապրել այդ երկրում։ Իսկ Կիևը, որը պետք է հանձնվեր հինգ օրից (հիշո՞ւմ եք, երբ մենք խոսեցինք այս մասին) դեռ կանգուն է և գոյություն ունի այսօր՝ երկու տարի անց: Մենք գիտեինք՝ Պուտինը վստահ էր, որ ՆԱՏՕ-ն կկոտրվի, չի դիմանա, իսկ այսօր ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ իր պատմության մեջ»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սկսվել է դաշինքի 75 ամյակին նվիրված հանդիսավոր արարողությամբ, որին հաջորդում է գալա ընթրիք դաշինքի 32 երկրների և հինգ գործընկեր երկրների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի առաջնորդների համար:

Դաշինքի պետությունների ղեկավարների հանդիպման հիմնական աշխատանքային մասը նախատեսված է հուլիսի 10-11-ը։ Այստեղ կանցկացվեն չորս լիագումար նիստեր՝ նվիրված Ռուսաստանին զսպելուն և ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների ավելացմանը, դաշինքի ռազմական արդյունաբերության զարգացմանը և Կիևին աջակցությանը, որը կքննարկվի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստում ամենաբարձր մակարդակով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր