Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

11 հուլ 2024 12:26

Երևանում բախվել են «Mercedes»-ը և քարշակը.1 հոգի մարմնական վնասավածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են «Mercedes»-ը և քարշակը.1 հոգի մարմնական վնասավածքներով տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Շինարարների փողոցի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա էրիկ Թանդիլյանի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Շավարշ Խաչատրյանի վարած ավտոքարշակը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասավածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր