Երևանն իր ձեռքով վտանգում է սեփական երկրի անվտանգությունը՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ «Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- նշել է նա։
«Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այլ ուղի ընտրեց»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը
«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում Վաշինգտոնում ընթացող այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը կարող է միայն ծայրահեղ ափսոսանք չառաջացնել»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով, «այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։
«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր հետևանքները»,- հավելել է նա։
«Իմ կարծիքով, «երկու աթոռի վրա նստելու» փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից՝ ելույթ ունենալով Մոսկվայում Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։ Անցած ամսվա վերջին՝ խոսելով Երևանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։