10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

11 հուլ 2024 13:57

Հիմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի Ցեղասպանությունն ընդունել.Փաուերը պահանջում է հայերի վերադարձը Արցախ, պետդեպի տեղակալը Բաքվում գովում Ադրբեջանին

Հմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի Ցեղասպանությունն ընդունել.Փաուերը պահանջում է հայերի վերադարձը Արցախ, պետդեպի տեղակալը Բաքվում գովում ԱդրբեջանինՏասնամյակներ ի վեր, երբ Արևմուտքը խնդիրներ էր ունենում Թուրքիայի հետ, բարձրացնում էր Ցեղասպանության հարցը, երբ հարաբերությունները հարթվում էին, մոռանում էին այդ ամենը: Հիմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի Ցեղասպանությունն ընդունել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հիմա նույնը Ադրբեջանի հետ են անում: ԱՄՆ-ն մի գրպանից հանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ով պահանջում է հայերի վերադարձը Արցախ, նույն օրը, մյուս գրպանից, հանում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային, ով Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարի հետ քննարկում է ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունների խորացումը, իսկ դրանից առաջ ԱՄՆ պետդեպի տեղակալը Բաքվում գովում էր Ադրբեջանին, որ իր «համարձակ» քայլերով Հարավային Կովկասին խաղաղություն է բերում:

Ու լիքը ռոմանտիկներ նայում են սրա-նրա բերանին ու նման հայտարարությունների հետ հույսեր են փայփայում:

Այնպես չէ, որ միայն ԱՄՆ-ն է իրեն այդպես պահում, դա հին քաղաքական ավանդույթ է, ով կարողանում է, անում է, ուղղակի ԱՄՆ-ի մոտ շատ «համոզիչ» ու դեմոկրատական ձևով է դա ստացվում»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր