10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

11 հուլ 2024 16:00

Տեղեկություն կա, որ լցակայանի պայթյունի տեղում աշխատել են ադրբեջանական ծառայությունների ներկայացուցիչները , և կասկած կա, որ որոշ ողջ մնացած մարդիկ կարող են գերության մեջ լինել

Տեղեկություն կա, որ լցակայանի պայթյունի տեղում աշխատել են ադրբեջանական ծառայությունների ներկայացուցիչները , և կասկած կա, որ որոշ ողջ մնացած մարդիկ կարող են գերության մեջ լինելԼեռնային Ղարաբաղում «մեկօրյա պատերազմի» ընթացքում անհետ կորած 21 անձանց հարազատները կարծում են, որ նրանք կարող են գտնվել ադրբեջանական գերության մեջ։


Խոսքը Լեռնային Ղարաբաղի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի եւ դրան հաջորդած մարզի ողջ հայ բնակչության վտարման մասին է։ Այդ ողբերգական օրերին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցավ լցակայանի պայթյուն, որը բազմաթիվ կյանքեր խլեց։Երկու տասնյակ մարդկանց մարմինները չեն գտնվել եւ չեն նույնականացվել։


Այսօր ՀՀ կառավարության շեքնի առջեւ տեղի է ունենում զոհվածների եւ անհետ կորածների հարազաների բողոքի ակցիա։ Զոհվածների հարազատները պահանջում են իրականացնել ներկայում օկուպացված Լեռնային Ղարաբաղում թաղվածների մնացորդների վերաթաղում Հայաստանի տարածքում։ Անհետ կորածների հարազատները իշխանություններից պահանջում են զբաղվել իրենց հարազատների ճակատագրով։


Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տեղեկություն կա, որ լցակայանի պայթյունի տեղում աշխատել են ադրբեջանական ծառայությունների ներկայացուցիչները։ Ինչպես հավաստիացնում են անհետ կորածների հարազատները, պայթյունի տեղում գտնված բջջային հեռախոսները եւ փաստաթղթերը չեն պատկանել անհետ կորածներին։ Ավելին, հոկտեմբերին անհետ կորածներից մեկը զանգահարել է ընկերուհուն։ Այս տեղեկությունը հանձնվել է ԱԱԾ, սակայն այդ ժամանակվանից պաշտոնական աղբյուրներից հարազատները ոչ մի տեղեկություն չեն ստացել։




Նրանք կարծում են, որ նրանք կարող էին ողջ մնացած լինել եւ այժմ գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Մարդիկ չեն պատրաստվում հեռանալ՝ պահանջելով, որ իրենց մոտ գան կառավարության ներկայացուցիչները եւ տեղեկացնեն, թե ով է զբաղվելու հարցով եւ ինչ է արվում։


Ակցիան շարունակվում է ավելի քան մեկ ժամ, սակայն մինչ այժմ ոչ ոք կառավարությունից չի բարեհաճել գոնե իջնել վշտից կորացած մարդկանց մոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր