Բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի հետ          Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, կա 3 տուժած       Իրանը «սիմետրիկորեն կարձագանքի» ԱՄՆ ցանկացած հարձակման կամ սպառնալիքի էլեկտրաէներգիայի հետ կապված    

12 հուլ 2024 15:52

Ռուսական կողմը մտահոգված է. ՀՀ-ում ԵՄ առաքելությունը «լրտեսում» է Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի դեմ

Ռուսական կողմը մտահոգված է. ՀՀ-ում ԵՄ առաքելությունը «լրտեսում» է Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի դեմԱրևմուտքը կարող է հետախուզական տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների վերաբերյալ Հայաստանում ԵՄ առաքելության ընթացքում, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: «Եվրամիության խնդիրն ակնհայտ է և տարածաշրջանում ոտք դնելու փորձ է՝ ի վնաս Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի»,- նշել է նա:
 
«Նրանք իրենց զեկույցներն ուղարկում են ուղիղ Բրյուսել և չեն ներկայացնում անգամ հայկական կողմին»։ Ռուսական կողմը նաև մտահոգված է, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական։

Գալուզինը հիշեցրել է, որ ապրիլին առաքելության կազմում հայտնվել են Կանադայի ներկայացուցիչներ, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր