Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար          Տեսանյութ․Արցախի դրոշը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում       Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում    

12 հուլ 2024 15:26

Պրոցեսը 100 տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու ՀՀ-ին, ադրբեջանականը՝ բոլոր անցելու են Ադրբեջանին

Պրոցեսը 100 տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու ՀՀ-ին, ադրբեջանականը՝ բոլոր անցելու են Ադրբեջանին«Սահմանազատման պրոցեսի ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանին պատկանող տարածքները վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանին պատկանող տարածքները՝ Ադրբեջանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Հարցին՝ Հայաստանին պատկանող տարածքներից որո՞նք ենք վերադարձվել Հայաստանին, նա պատասխանեց. «Այս փուլում սրանից ավելի չեմ ուզում մեկնաբանել, չեմ կարծում, որ դա նպաստելու է ամբողջական դելիմիտացիայի, դեմարկացիայի պրոցեսին։

Այս պահին սահմանազատված այն տարածքները, որոնց մասին խոսում ենք, հայտնի են։ Դրանք վերաբերվում են բնակելի բնակավայրերին, որտեղ մարդ չի ապրում, բայց բնակավայրեր են։ Այս փուլում այլևս նման բնակավայրեր չկան։ Առաջին փուլով դա է տեղի ունեցել, հաջորդ փուլով տեղի է ունենալու ամբողջական։

Ես ձեզ ասում եմ՝ պրոցեսը 100 տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանականը՝ բոլոր անցելու են Ադրբեջանին»։

Նա նշեց, որ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է իր ընտրած ռեժիմով. «Իմ տեղեկություններով՝ գործընթացի որևէ սառեցում չկա, գործընթացն աշխատանքային հունով շարունակվում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր