Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

13 հուլ 2024 10:09

Ադրբեջանը «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով» երկիր է. Freedom House

Ադրբեջանը «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով» երկիր է. Freedom House Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Անցումային փուլում գտնվող երկրները» զեկույցը, որում գնահատվում է ժողովրդավարության վիճակը 29 երկրներում՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա:

Այս զեկույցում Հայաստանը «անցումային կամ հիբրիդային ռեժիմով» ժողովրդավարական երկիր են անվանել։ Նույն կարգավիճակն ունի Վրաստանը։ Ադրբեջանը կոչվում է  «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով» երկիր։

Համացանցի ազատության մակարդակը գնահատող մեկ այլ զեկույցում Ադրբեջանը անվանվել է անազատ երկիր։ Հայաստանն ու Վրաստանը կոչվում են ազատ երկրներ։ Այս կատեգորիան հաշվի է առնում 2022 թ. տվյալները։

«Ազատության գլոբալ կարգավիճակ» կատեգորիայում  Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր, իսկ Հայաստանն ու Վրաստանը՝ մասնակի ազատ երկրներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր