10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

13 հուլ 2024 13:31

Իլհամ եղբայրս կորոշի, ոչ թե ես․․ Էրդողանը՝ Հայաստանին առնչվող հարցերի մասին

Իլհամ եղբայրս կորոշի, ոչ թե ես․․ Էրդողանը՝ Հայաստանին առնչվող հարցերի մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև Հայաստանին առնչվող հարցերին:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև այս տարվա վերջ կարող է ստորագրվել, Էրդողանը նշել է.

«Իլհամը դա պետք է որոշի, ոչ թե ես։ Մեր սիրտը ցանկանում է, որ ստորագրվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև էլ խաղաղություն տիրի։ Մենք Հայաստանի վարչապետի հետ մեր ունեցած զրույցներում տեսնում ենք, որ այդտեղ ևս դրական քայլեր են արվում։ Իլհամ եղբորս հետ էլ ունեցածս զրույցներում նա ևս կողմ է դրական քայլերի կատարմանը։ Քանի որ աշխարհը կարոտ է խաղաղությանը, այդ տարածաշրջանը ևս կարոտ է խաղաղությանը և ցանկանում ենք, որ պահ առաջ գրկենք այդ խաղաղությունը»։

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է պաշտպանական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը։

«Այնտեղի խաղաղությունը խաթարելը կամ խաղաղության վրա ստվեր գցելն ընդհանրապես տեղին չի լինի։ Այսօր էլ Մակրոնի հետ հանդիպում ենք ունեցել։ Սակայն հետո այս թեմայի հետ կապված եթե անհրաժեշտ լինի, Մակրոնի հետ դրանք էլ կքննարկենք։ Մոտ ժամանակներս կրկին հանդիպելու ենք։ Եվ եթե բացասական որոշ զարգացումներ տարածաշրջանում լինեն, դա կրկին նրա հետ կկիսենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր