Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

13 հուլ 2024 13:58

Մեզ չեն կարող չվախեցնել ու չմտահոգել «արտաքին խաղացողների» և Երևանի ղեկավարության գործողությունները, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը

Մեզ չեն կարող չվախեցնել ու չմտահոգել «արտաքին խաղացողների» և Երևանի ղեկավարության գործողությունները, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակըԱրևմուտքը փորձում է Հայաստանին հետ քաշել իր դաշնակիցներից, թեև այլ երկրների օրինակը ցույց է տալիս, թե  դա ինչի է հանգեցնում: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է  ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Նրանք փորձում են ոչ թե պարզապես «սեպ խրել», այլ իրականում հեռացնել Հայաստանին իր դաշնակիցներից։ Բնականաբար, բոլոր գործընկերները դա տեսնում են նաև այլ իրավիճակներում՝ մասնավորապես Անդրկովկասում, նույն Վրաստանում ինչի է դա հանգեցնում։

Բնականաբար, մեզ չեն կարող  չվախեցնել ու չմտահոգել  «արտաքին խաղացողների» և Երևանի ղեկավարության գործողությունները, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև սրել իրավիճակը երկրի սահմաններից դուրս»,- ասել է Վասիլևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր