10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

13 հուլ 2024 18:25

Հաղթանակը պետք է տեսնենք, ես տեսել եմ ու տեսնում եմ այդ հաղթանակը, և այդ ժամանակը շատ էլ հեռու չէ

Հաղթանակը պետք է տեսնենք, ես տեսել եմ ու տեսնում եմ այդ հաղթանակը, և այդ ժամանակը շատ էլ հեռու չէ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն աջակիցների հետ Հրազդանում է, հանդիպում է բնակիչների հետ։

Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ այցելությունները վերստին մարդկանց տեսնելու առիթ են։

«Այս շրջանը, պայքարի ամբողջ ընթացքը ոմանց համար տեսանելի է, ոմանց համար՝ ոչ։ Այս փուլը պետք է լինի մեր մտքերի պատրաստության փուլը, երբեք թույլ չտալու, որ բարիքի տեսքով չարիքը ներխուժի մեր մտածողության մեջ։ Շատ հարցերի պատասխան մենք գուցե չունենք, բայց մի հարցի պատասխան ունենք՝ մեր երկիրն ու մեր պատիվը վերականգնելն է, միջոցներն ու հնարավորությունները մեր ձեռքում են։ Հաղթանակը պետք է տեսնենք, ես տեսել եմ ու տեսնում եմ այդ հաղթանակը, և այդ ժամանակը շատ էլ հեռու չէ»,- ասաց Սրբազանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր