Ակների բնակիչը արոտավայրից չէր վերադարձել. նրա մարմինը հայտնաբերվել է լեռան լանջին

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղեկություն է ստացվել, որ գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են Կ. Բ.-ի դին:
Փրկարարները դին պատգարակով իջեցրել են լեռան լանջից (մոտ 400 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: