10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

17 հուլ 2024 13:08

Այնպես որ, իմացեք և պատրաստվեք. իսկ գիտեք, թե ի՞նչ են մեզանից պահանջում ամերիկացիները

Այնպես որ, իմացեք և պատրաստվեք. իսկ գիտեք, թե ի՞նչ են մեզանից պահանջում ամերիկացիներըԱմերիկացիները մի սպասելի հայտարարություն են արել, ավելի ճիշտ` Հայաստանի կործանման գործընթացը ստանում է ամերիկյան «գեղեցիկ» փաթեթավորում։ Այսպես, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը հայտնել է, թե իբր «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է, բայց կողմերը պետք է քաջություն ունենան ծանր և դժվար որոշումների գնալու»։
Եկեք միասին վերլուծենք, թե ինչ նկատի ուներ Միլլերը, ասելով, որ կողմերը պետք է պատրաստ լինեն բարդ որոշումների:

ամարձակվում եմ ենթադրել, որ խոսքը Ադրբեջանի մասին չէ, քանի որ Հայաստանի ամերիկյան «բարեկամների» գործողություններն ու մտադրությունները լիովին համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի տեսակետների ու ցանկությունների հետ։

Ադրբեջանի համար բարդ որոշումներից առավելագույնը ամերիկացիները դիտարկում են Հայաստանը ոչնչացնելու մասին թուրք-ադրբեջանական տանդեմի խոսույթի մեղմացումը և ենթադրվում է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ադրբեջանցիները իբր «կընդունեն» որպես հիմք, սահմանները «թղթի վրա» ամրագրելու պահով։ Ինչը բնավ չի կարող երաշխիք լինել, որ ադրբեջանցիները հարմար պահին մեզ չեն հարվածի։

Այսինքն՝ ամերիկացիներն Ադրբեջանից ոչ մի «բարդ որոշում» չեն պահանջում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա եթե նկատել եք, արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Սպիտակ տան քաղաքական և ռազմական վերնախավի գրեթե կեսը եղել է Հայաստանում, և գիտեք, թե ի՞նչ են մեզանից պահանջում ամերիկացիները:

Սկզբունքորեն պահանջում են նույնը, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմը. 

1. Զանգեզուրի միջանցքը, որը կարելի է համարձակորեն անվանել «ամերիկա-ադրբեջանական» միջանցք։
Այսինքն՝ ամերիկացիները մեզանից պահանջում են ոչ միայն կորցնել ինքնիշխանությունը «միջանցքի» նկատմամբ, այլև թուրքերին հանձնել Հայաստանի հարավը, այսինքն՝ Սյունիքի մարզը, որպես պլացդարմ` Իրանի վրա հետագա ճնշումների համար։

2. ամերիկացիները պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ այնտեղից հեռացնելով ազգային ինքնությանը վերաբերող ամեն ինչ (Արցախի թեման, ցեղասպանության թեման, Հայ Առաքելական եկեղեցու դերը, հայ ժողովրդի պատմական շարունակականության թեման) և ամրագրել արտադաշինքային երկրի կարգավիճակը՝ դրանով իսկ դե յուրե դադարեցնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ 

3. Հայոց ցեղասպանության հարցն իրավաբանորեն դուրս բերել Թուրքիա-Հայաստան փոխհարաբերություններից:

4. ամերիկացիներն էլ առաջ են տանելու Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցման թեման՝ դա կապելով արցախցիների, Արցախ վերադառնալու թեմային:
Վերը նշվածն ուղղակիորեն համապատասխանում է Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» կառուցելու թուրք-ադրբեջանական հայեցակարգին։ 

Ահա այն որոշումները, որոնց շուրջ հիմա ամերիկացիները բանակցում են փաշինյանական իշխանության հետ։ Ճիշտ է, Հայաստանի եւ հայ էթնո-քաղաքական տարրի ինքնասպանությունը շատ գեղեցիկ կփափեթավորվի «խաղաղության» մասին հեքիաթների մեջ, բայց դա այլեւս կարեւոր չի լինի:
Այնպես որ, իմացեք և  պատրաստվեք։

Արման Աբովյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր