Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մաhը          Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով ․ «Հրապարակ»       Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ, բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»    

17 հուլ 2024 21:45

ՌԴ-ն պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը

ՌԴ-ն պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդըՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել` մենք կաշխատենք, պատրաստ կլինենք աշխատել ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը, և որը, պատրաստ կլինի իրավահավասար, փոխադարձ հարգալից երկխոսության»,-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ հենց Թրամփի օրոք է սկսվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմը, բայց միևնույն ժամանակ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանվել է:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր