Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

18 հուլ 2024 17:07

Բաքուն է մերժել Փաշինյան-Ալիև հանդիպման՝ Երևանի առաջարկը. ԱԳՆ

Բաքուն է մերժել Փաշինյան-Ալիև հանդիպման՝ Երևանի առաջարկը. ԱԳՆՀայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը;
«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:

Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ այսօր Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր