Կոտայքի մարզում ինքնաթիռ է վթարվել, կա 2 զոհ. ՆԳՆ
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր, հաղորդում է Shamshyan.com-ը:Այս պահին դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ» ուղղաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։ Այն բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը արձանագրել է մահերը։
Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները։
