Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

19 հուլ 2024 12:07

ՌԴ-ում պատմության նոր դասագրքում Կասպարովն ընդգծված չէ շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկում. The Insider

ՌԴ-ում պատմության նոր դասագրքում Կասպարովն ընդգծված չէ շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկում. The InsiderՌԴ-ում 11-րդ դասարանի պատմության նոր դասագրքում, որը գրել է ՌԴ մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին, Գարրի Կասպարովն ընդգծված չէ շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկում: Այս մասին գրում է The Insider-ը:

«Գաղափարախոսությունը և մշակույթը 1964–1985 թվականներին» բաժնի շախմատային հատվածում թվարկված են Միխայիլ Բոտվիննիկը, Վասիլի Սմիսլովը, Միխայիլ Տալը, Տիգրան Պետրոսյանը, Բորիս Սպասկին և Անատոլի Կարպովը։ Այն, որ Կարպովը 1985 թվականին զիջել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը Գարրի Կասպարովին, գրքում չի նշվում։

Կասպարովը հայտնի է ընդդիմադիր հայացքներով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին կոշտ քննադատությամբ: Նա մասնակցել է մի շարք ընդդիմադիր շարժումների և հետևողականորեն քննադատում է Ռուսաստանի իշխանություններին։ 2013 թվականի հունիսին նա հայտարարել է Ռուսաստանից հեռանալու և միջազգային ասպարեզում «Պուտինի ռեժիմի» դեմ պայքարը շարունակելու մասին։

2022 թվականի փետրվարից (Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո) Կասպարովը Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամ է։ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը շախմատիստին ներառել է «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում, 2024 թվականի մարտի 6-ին «Ռոսֆինմոնիթորինգ»-ը նրան ներառել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։

2024 թվականի ապրիլի 4-ին Սիկտիվկարի քաղաքային դատարանը հեռակա կալանավորել է Կասպարովին՝ ահաբեկչական համայնք ստեղծելու, ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման և ահաբեկչության մասին հրապարակային կոչերի մեղադրանքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր