Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 7-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մայիսի 7-ին    

19 հուլ 2024 12:13

Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. իսկապես 2020 թ-ին սարսափելի պատերազմ սկսեց այդ երկիրը

Ադրբեջանն ավելի շատ է զինվել, քան Հայաստանը. իսկապես 2020 թ-ին սարսափելի պատերազմ սկսեց այդ երկիրըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում, Հայաստանին վերաբերող մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Երևանին մատակարարվող ֆրանսիական զենքի, ինչպես նաև Բաքվի հետ ընթացող խաղաղության բանակցությունների մասին։ 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էմանուել Մակրոնի հայտարարությունները X-ի իր միկրոբլոգում կատարած գրառումներով ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։


Խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև խորացող ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ Էմանուել Մակրոնը նշել է․ «Եթե նայեք անցած տասնամյակին, ապա թվում է, թե Ադրբեջանն իրեն շատ ավելի է զինել, քան Հայաստանը։ Եվ եթե իմ հիշողությունը ճիշտ է, իսկ եթե սխալ եմ, ուղղեք ինձ, ապա Ադրբեջանն, իսկապես, 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսեց»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր