10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

20 հուլ 2024 11:40

Տեսանյութ.Անհասկանալի է, թե ի՞նչ ծանր զիջում պետք է անի հայկական կողմը.Ալիևը ժամանակ է ձգում՝ հույսով, որ ամերիկյան ընտրություններից հետո իրավիճակ կարող է փոխվել

Տեսանյութ.Անհասկանալի է, թե ի՞նչ ծանր զիջում պետք է անի հայկական կողմը.Ալիևը ժամանակ է ձգում՝ հույսով, որ ամերիկյան ընտրություններից հետո իրավիճակ կարող է փոխվելՉնայած Ադրբեջանը նշում էր, թե հայ-ադրբեջանական երկկողմ շփումներն ավելի էֆեկտիվ են, և միջնորդներն անարդյունավետ են, սակայն Միացյալ Թագավարությունում Ալիևը հրաժարվեց երկկողմ հանդիպումից։ Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվում այդ հանդիպումից։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Ադրբեջանը հիմա էլ փորձում էր հանդիպումը եռակողմ ձևաչափով կազմակերպել՝ ներգրավել անգլիական կողմին։ «Որովհետև ուզում են Մյունխենի և Պրահայի հանդիպումները ներկայացնել այնպես, որ երրորդ կողմն անընդհատ փոփոխվում է։ Ուզում են ուղղակի ոչնչացնել այն եռակողմ ֆորմատը, որը ձևավորվել է, ուզում են ԵՄ-ին հանել»,- ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ներկայացնել այնպես, իբր եռակողմ հանդիպումները տեղի են ունենում առանց միջնորդական կողմերի, որ երրորդ կողմերի ներկայությունը պայմանավորված է ոչ թե ԵՄ միջնորդությամբ, այլ՝ այն երկրի ուղղակի ներկայությամբ, որտեղ տեղի է ունենում հանդիպումը։ Ալիևը, Սաֆարյանի կարծիքով, ժամանակ է ձգում՝ հույսով, որ ամերիկյան ընտրություններից հետո իրավիճակ կարող է փոխվել։ «Ադրբեջանն ուզում է տպավորություն ստեղծել, թե միջոցառումը հյուրընկալող կողմը ուղղակի ներկա է գտնվում հանդիպմանը։ Իրենց խնդիրն է կոտրել միջնորդական ձևաչափը՝ թույլ չտալ, որ Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը ունենա միջնորդի մշտական կարգավիճակ»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսկ Մեթյու Միլլերի՝ ծանր փոխզիջումների մասին հայտարարությունը Սաֆարյանը շատ անհաջող է որակում։ Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ի՞նչ ծանր զիջում պետք է անի հայկական կողմը։ Եթե դա Ադրբեջանին էր ուղղված, ապա կրկին հարց է առաջանում, թե Ադրբեջանը ի՞նչ ծանր փոխզիջում պետք է անի՝ ըստ Միացյալ Նահանգների։ «Միգուցե Ադրբեջանին հասկացնում են, որ պետք է պատերազմի և խաղաղության միջև ընտրես խաղաղությունը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր