10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

20 հուլ 2024 11:20

Օտարերկրյա քաղաքացին ինքնաձիգով ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ

Օտարերկրյա քաղաքացին ինքնաձիգով ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։

Ֆոտլրագրողի տեղեկություններով այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է  ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 1 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ներխուժած և կրակոցներ արձակած տղամարդը՝ օտարերկրացի է։

***
Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի: Այս մասին  հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։

Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր