Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է          Փետրվարի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին    

21 հուլ 2024 23:54

Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից

Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարիցՋո Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից, այդ մասին ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Մենք, որպես ազգ, զգալի առաջընթաց ենք գրանցել վերջին երեքուկես տարում։ Այսօր Ամերիկան ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը։

Ամերիկան, առաջնորդող դեր խաղալու առումով, երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան այսօր:

Ինձ համար մեծագույն պատիվ էր կյանքիս մի մասը լինելու ձեր Նախագահ: Թեև ես մտադիր էի վերընտրվել, բայց կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից և մնացած ժամանակահատվածում կենտրոնանամ նախագահի իմ պարտականությունների կատարման վրա։ Այս շաբաթվա վերջին ես ավելի մանրամասն կպատմեմ ժողովրդին իմ որոշման մասին»,- գրել է Բայդենը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր