10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

23 հուլ 2024 12:30

Կասկածներ կան, որ հայ-ամերիկյան զորավարժությունների նպատակներն ուրիշ են՝ ԱՄՆ-ը նախատեսում է մոտենալ ռուսական սահմանին ՀՀ-ում զորավարժությունների միջոցով

Կասկածներ կան, որ հայ-ամերիկյան զորավարժությունների նպատակներն ուրիշ են՝ ԱՄՆ-ը նախատեսում է մոտենալ ռուսական սահմանին ՀՀ-ում զորավարժությունների միջոցով Հայաստանում հայ և ամերիկացի զինվորականների մասնակցությամբ տեղի են ունենում Eagle Partner 2024 զորավարժությունները։ Ինչո՞ւ են դրանք կազմակերպվել և ինչպե՞ս դա կարող է սպառնալ Ռուսաստանին, գրում է iz.ru-ն։


Պաշտոնապես հայտարարվել է, որ զորավարժությունները տեղի են ունենում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու նախապատրաստման նպատակով։ Միաժամանակ Հայաստանը հրաժարվել է անցկացնել այլ  զորավարժություններ, այդ թվում Ռուսաստանի մասնակցությամբ։


«Կարծում եմ, որ հարաբերություններն աներևակայելի կարևոր են Eagle Partner-ի նման վարժությունների համար: Մեր նպատակներն են աջակցել հայ մարտիկներին ՆԱՏՕ-ի ապագա առաքելություններում, ինչպես նաև բարձրացնել մարտավարական փոխգործունակությունը»,- ասել է Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար Քևին Քենեդին:


Սակայն կան ենթադրություններ, որ հայ-ամերիկյան զորավարժությունների նպատակներն ուրիշ են։ Առաջին վարկածն այն է, որ զորավարժությունների պատրվակով ամերիկացիները ծրագրում են օրինական ճանապարհով մոտենալ Ռուսաստանի սահմաններին։ Դա անուղղակիորեն հաստատում է The Daily Telegraph-ի հրապարակումն առ այն, որ ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում ամերիկյան զորքերի տեղափոխման նոր ուղիներ փնտրել։


«Պետք է գիտակցենք, որ խաղաղության մեջ ապրելը հավերժ չէ։ Ահա թե ինչու մենք ծրագրեր ունենք, ինչու ենք պատրաստվում Ռուսաստանի հետ հակամարտության»,- ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբերտ Բաուերը։


Նման հիպոթետիկ երթուղիներն արդեն ուրվագծվել են։ Առաջինն անցնում է Նիդեռլանդներով, Գերմանիայով և Լեհաստանով, երկրորդն Իտալիայով, Սլովենիայով, Խորվաթիայով և Հունգարիայով, երրորդը Հունաստանով, Բուլղարիայի և Ռումինիայի միջով, չորրորդը ներառում է Թուրքիան, որը սահմանակից է Հայաստանին։


Երկրորդ վարկածի համաձայն զորավարժությունների պատրվակով ԱՄՆ-ն և Եվրոպան կվերաձևեն հայկական զորքերը համաձայն ՆԱՏՕ-ի ստանդարտների տարածաշրջանում լարվածության աստիճանը հետագայում բարձրացնելու նպատակով։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Երևանը զգալիորեն արագացրել է իր բանակի կարողությունների թարմացման և համալրման գործընթացը, հատկապես Ֆրանսիայի հետ նոր բազմամիլիարդանոց պայմանագրերի միջոցով։ Օրինակ 2024 թվականի հունիսին Հայաստանը ստորագրել է «Կեսար» ինքնագնաց հաուբիցների գնման պայմանագիր։ Մինչև տարեվերջ Երևան կուղարկվեն երեք GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ և փոքր հեռահարության «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերի մի քանի միավոր։


Երրորդ վարկածով ենթադրում է, որ զորավարժությունները ԱՄՆ-ի հնարք են «ամուր բարեկամության» պատրվակով Հայաստանում կրկին հակառուսական տրամադրություններ հրահրելու փորձ կատարելու համար։


«Հայաստանում այդ բոլոր շարժումները վճարվում են, հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ և եվրոներ են ծախսվում աջակցության, ազգայնականության կործանարար արագացման վրա», - նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատող Ռուսլան Պանկրատովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր