10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

23 հուլ 2024 12:50

Հայաստանի պաշտպանության նախարարությունում կաշխատի ԱՄՆ-ից խորհրդական. ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցելով ՀՀ-ն ապակայունացնելու է իրավիճակը Կովկասում

Հայաստանի պաշտպանության նախարարությունում կաշխատի ԱՄՆ-ից խորհրդական ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցելով ՀՀ-ն ապակայունացնելու է իրավիճակը ԿովկասումԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու է ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչը։ Ինչպե՞ս դա կազդի Ռուսաստանի հետ հանրապետության հարաբերությունների վրա և ի՞նչ գործառույթներ է իրականացնելու այդ պաշտոնյան, գրում է fedpress.ru-ն։


Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը։


«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանության և քաղաքացիական անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը»,- նշել է նա։


Միևնույն ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, Զեյան ասել է, որ ՀԱՊԿ-ին հանրապետության անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում ԱՄՆ-ի հետ գործընկերությանը։ Նրա խոսքով, անդամակցության հարցը կարող է որոշել միայն Հայաստանի կառավարությունը։


«Բայց ես ուզում եմ նշել երրորդ և վերջին կետը: Միացյալ Նահանգները չի տեսնում ոչինչ, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա:


Վերջին շրջանում ԱՄՆ-ն մեծացրել է իր ազդեցությունը Հայաստանում ձգտելով նվազեցնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Հետևյալ իրադարձություններն են ցույց տալիս դա: 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանն ու ԱՄՆ-ն անցկացրել են Eagle Partner համատեղ զորավարժություններ։ Պաշտոնական վարկածի համաձայն, դրանք ուղղված են եղել խաղաղապահ առաքելություններում հայկական և ամերիկյան ուժերի փոխգործակցության մակարդակի բարձրացմանը։ Հայաստանի Զառ ուսումնական կենտրոնում անցկացված զորավարժություններին մասնակցել են շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորներ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Eagle Partner – 2024-ը ափսոսանքից բացի ոչինչ չեն առաջացնում։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի ապրիլին այցելել է Բրյուսել բանակցություններ վարելու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Դրանց ընթացքում հայտարարվել է Հայաստանի համար 270 մլն եվրո արժողությամբ ԵՄ ներդրումային ծրագիրի մասին։ Բացի այդ, 2024 թվականի սկզբին Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնական անդամ։ Հիշենք, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել Ռուսաստանի ղեկավարության կալանավորման աղմկահարույց «օրդերների» ֆոնին։


Միևնույն ժամանակ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, ընդհակառակը, վերջին մի քանի տարիների ընթացքում վատթարացել են։ Հանրապետությունը դժգոհություն է հայտնել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։ Կառավարությունը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները չեն կարողացել ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ։ Այս հայտարարությունից հետո Հայաստանը սկսել է քաղաքական հեռավորություն պահել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Մոսկվան «չի կարող կամ չի ցանկանում» վերահսկել իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նա նաև հայտարարել էր, որ անվտանգության հարցում բացառապես Ռուսաստանի վրա հույս դնելը «ռազմավարական սխալ» էր:


Փաշինյանը նաև ասել էր, որ Երևանը Ռուսաստանի դաշնակիցը չէ հատուկ ռազմական գործողության հարցում: Հայաստանը մի քանի խմբաքանակ մարդասիրական օգնություն է ուղարկել Կիև Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար: 2022 թվականի նոյեմբերին Հայաստանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ փաստաթղթերը և մասնակցել հանդիպումներին։ 2024 թվականին Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ին երկրի անդամակցությունը կասեցնելու մասին։ 


«Ես կասեի, որ մեր հարաբերությունների ներկա փուլը սառեցված է»,- fedpress.ru-ին տված հարցազրույցում ասել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսագիտության և քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևը։ Նրա խոսքով, ռուսական երկիրը բազմիցս է պահանջել «դադարեցնել հայկական կողմի անհավասարակշիռ հայտարարությունները Ռուսաստանի և Ռուսաստանի ղեկավարության մասին»։


«Դա աշխատեց, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ կապված շանտաժ այլևս չենք լսում, հռետորաբանությունը նվազել է: Բայց մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններ են տեղի ունենում։


Սկզբունքորեն ամերիկյան կողմը մշտապես միջամտում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացին։ ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցելով Հայաստանն ապակայունացնելու է իրավիճակը Կովկասում»,- նշել է Սուզդալցևը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր