Հուլիսի 24-ից մինչև հուլիսի 25-ը շինարարական աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Ե.Չարենց 3-րդ նրբանցքի, Խ.Աբովյան 4-րդ նրբանցքի, Դարմոյան 2-րդ նրբանցքի, ինչպես նաև Նալբանդյան, Ազատամարտիկների, Մ.Մաշտոց և Շիրազի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: