10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

24 հուլ 2024 14:50

Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել է

Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել էԵրեկ՝ հուլիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Երևանի 1-03 շտապ օգնության բժշկուհին ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը և «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազամը մի քանի ժամ շարունակ չեն կարողացել հստակ պատասխան ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչ է լինելու անօգնական վիճակում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու հետ։

Երեկ շտապօգնությունում ահազանգ է ստացվում, որ մի քաղաքացի անօգնական վիճակում գտնվում է փողոցում։ Շտապօգնության թիվ 23 բուժբրիգադը՝ բժշկուհի Մարինե Եփրիկյանի գլխավորությամբ շատ արագ արձագանքում է և այդ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով փորձում են տեղափոխել հիվանդանոց և նրան բերում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սկզբից ընդունարանում գտնվող կին աշխատակիցը հայտնում է, որ նա իրենց բուժառուն չէ, քանի որ փաստաթղթեր չունի ու մինչ ներկաները փորձել են այդ կնոջը հայտնել, որ բուժառուն առողջական խնդիրներ ունի և ճիշտ կլինի, որպեսզի բժիշկները օգնություն ցուցաբերեն, նա պնդում է իրենը, ասելով, որ եթե նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա, ապա իրենք ոչինչ չեն անի։

Ի վերջո, կարճ ժամանակ անց, ժամանել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալը, ով որոշ մանրամասներ է հայտնել բուժառուի վերաբերյալ ու պարզվել է, որ նրան առաջին անգամ չէ, որ բերում են իրենց մոտ, ինչից հետո նրա հանձնարարականով բժիշկները գործի են անցել և հերթական անգամ կատարել ոտքերի վերքերի մշակման աշխատանքներ։

Այդ ընթացքում համայնքային ոստիկանության տեսուչը հեռախոսով կապ է հաստատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինչ-որ աշխատակցի հետ ու հայտնել է, որ պետք է նրանց ներկայացուցիչը լինի, իսկ նրանք խոստացել են, որ կգան, իսկ հետո նրանք ժամանել են, հերթական բյուրոկրատական գործն են արել, գրանցել են այդ քաղաքացու տվյալները և այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ հեռացել են հիվանդանոցից, մինչ դեռ նրանք պետք է բուժառուին տեղափոխեին խնամքի կենտրոն։

Ժամեր անց տեղեկանացել են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում երկար ժամանակ է նա մնացել, իսկ հետո ի՞նչ ընթացք է ստացել անօգնական քաղաքացու գործը, հայտնի չէ։

Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:

Մահացածը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ 58-ամյա Լևոն Երջանյանն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր