Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

24 հուլ 2024 17:37

Չեն հաջողելու ինտրգների և մուտիտների իրենց դաշտում. Ավինյանը՝ ներկուսակցական հնարավոր ինտրիգների մասին

Չեն հաջողելու ինտրգների և մուտիտների իրենց դաշտում. Ավինյանը՝ ներկուսակցական հնարավոր ինտրիգների մասին«Ես միշտ փորձել եմ կուլիսային, ներթիմային ինտիգների մեջ չմտնել, նույնիսկ չարձագանքել դրանց, փորձել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք մենք ի սկզբանե որդեգրել ենք»: 
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ում առկա հակասություններին, 2021-ի ընտրությունների ժամանակ ՔՊ-ի ցուցակում չընդգրկվելուն, քանի որ այնտեղ ներառված էին գործարարներ:

«Ես չգիտեմ՝ նման պրոցես կա թե չկա, եթե կա՝ կարող եմ ասել, որ իրենք չեն հաջողելու ինտրգների և մուտիտների իրենց դաշտում: Բայց ես չեմ բացառում, որ առհասարակ չկա նման պրոցես»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ քաղաքապետարանում Արմեն Փամբուխչյանը ռևիզորի դեր է կատարում՝ վերահսկելով քաղաքապետին, Ավինյանն արջագանքեց. «Արմեն Փամբուխչյանին ես ինքս իմ չափ վստահում եմ»:

Անդրադառնալով 2021-ին ՔՊ-ի ցուցակով ԱԺ-ում հայտնված գործարարներին, նա նշեց, որ իր դիրքորոշումը 2021-ին շատ ուղիղ, պարզ, երկար տեքստով արտահայտել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր