4 բաղադրիչներից բաղկացած միջոց, որը կօգնի արագ աճեցնել եղունգները
Աղջիկները ցանկանում են ունենալ ամուր և երկար եղունգներ։
Օգտագործելով այս փորձված միջոցը՝ դուք ոչ միայն կունենաք ամուր եղունգներ, այլ նաև կմոռանաք այնպիսի խնդիրների մասին ինչպիսիք են՝ շերտավոր եղունգները և սնկերը։
Ինչպե՞ս արագ աճեցնել եղունգներ։
Բաղադրիչներ՝
1 ճաշի գդալ չոր երիցուկի ծաղիկներ,
1 ճաշի գդալ կռատուկի արմատ,
1 ճաշի գդալ արևքուրիկի (զվերաբոյ),
1 ճաշի գդալ չոր եզան լեզու,
1 լիտր եռացրած ջուր։
Պատրաստումը՝
Լցրեք բոլոր բաղադրիչները եռացրած ջրի մեջ և թողեք որ թուրմը սառչի 1 ժամ։
Այնուհետև քամեք թուրմը, ըստ ցանկության կարելի է ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ։
Լցրեք բոլորը խորը ամանի մեջ և կարող եք արդեն անցնել կոսմետիկ պրոցեդուրային։
Իջեցրեք ձեռքերը տարայի մեջ և պահեք մոտ 30 րոպե։ Այնուհետև, առանց ձեռքերը ողողելու, քսեք խոնավացող կրեմ։
Ձեռքերի վաննան կարելի է կատարել շաբաթական 4 անգամ։ Եթե կա հնարավորություն, կարող եք կատարել ձեռքերի այս պրոցեդուրան ամեն օր։ Արդեն 7 օր հետո դուք կտեսնեք նկատելի դարձած արդյունքները։