Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

25 հուլ 2024 09:27

Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ»

Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարիչների եւ օպերատորների թիվը գործուղումների ժամանակ ավելի մեծ է, քան դիվանագետներինը: Հատկապես Գերմանիայի՝ մասնավոր, ապա աշխատանքայինի վերածված այցից հետո «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել վարչապետի ու նրա շքախմբի գործուղումների շարժը։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ բյուջեի վիթխարի դեֆիցիտ ունեցող Փաշինյանը իր հետ տարել է միանգամից երկու լուսանկարչի եւ երկու օպերատորի, թե ինչ հիմնավորմամբ՝ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում:

Գուցե կառավարական լուսանկարիչներից ու օպերատորներից մեկը Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին հատկացված լուսանկարիչն ու օպերատորն է, սակայն դա պաշտոնապես ճշտել չհաջողվեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր