Կեղծ լուրեր են շրջանառվում 2007 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ դիվանագիտական խոսակցությունների վերաբերյալ          Տեսանյութ.Ոստիկանական ուժեր են կենտրոնացած Աշտարակի խճուղում, Քասախ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 10-ի համար    

25 հուլ 2024 15:50

ԱՄՆ-ն հստակ հասկացրել է, որ դատելու են Վրաստանի կառավարությանը՝ ելնելով սեփական քաղաքականությունից, և իրենց քաղաքականությունը կախված է Թբիլիսիի գործողություններից

ԱՄՆ-ն հստակ հասկացրել է, որ դատելու են Վրաստանի կառավարությանը՝ ելնելով սեփական քաղաքականությունից, և իրենց քաղաքականությունը կախված է Թբիլիսիի գործողություններիցՎաշինգտոնը շարունակում է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, ևս մեկ անգամ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ըստ նրա` Վաշինգտոնի քաղաքականությունը կախված կլինի Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» գործողություններից և «կուրսի փոփոխությունից» (նկատի ունի եվրատլանտյան կուրսը փոխելը-հեղ.)։

«Եթե դուք նայեք մեր գործողություններին, մենք հստակ հասկացրել ենք, որ դատելու ենք Վրաստանի կառավարությանը՝ ելնելով նրանց սեփական քաղաքականությունից, և մեր քաղաքականությունը կախված է Թբիլիսիի գործողություններից: Պետքարտուղար (Էնթոնի Բլինկենը-հեղ.) հայտարարել է վերանայման մասին։ Վրաստանի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ սահմանել ենք լրացուցիչ սահմանափակումներ, պատժամիջոցներ պաշտոնյաների նկատմամբ, և (հարաբերությունների-հեղ.) վերանայումը շարունակվում է»,- ըստ aliq.ge-ի՝ ասել Միլլերը։

Միլլերը նաև հավելել է. «Մենք հուսով ենք, որ ցանկացած երկիր, որը կսկսի նահանջել ժողովրդավարության և եվրաատլանտյան ինտեգրման առումով, կփոխի այդ ընթացքը։ Հատկապես, երբ տեսնում ենք, որ այս երկրի բնակչությունը նկատել է կուրսը փոխելու գործընթացը»։

Ի դեպ, չնայած միջազգային գործընկերների կոչերին` չընդունել օրենքը, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «գործակալների օրենքի» վրա դրված նախագահի վետոն։ Սույն օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և մեդիա կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։

Որոշ հասարակական և լրատվական կազմակերպություններ ասել են, որ չեն գրանցվի զրպարտության ռեեստրում և կօգտագործեն բոլոր օրինական լծակները։

Օրենքի ընդունումից հետո Եվրամիության կողմից արդեն դադարեցվել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, և ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է ռազմական պատրաստությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր